Մեր տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում' թաց ձյան տեսքով: Հոկտեմբերի 21-ից 23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարավ-արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 5 մետրի, իսկ հոկտեմբերի 20-ին և 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 20-25մ/վրկ արագությամբ:

 

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ին կնվազի 5-7, իսկ 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Օդի ջերմաստիճանի բարձրացում սպասվում է նաև հոկտեմբերի 24-ի գիշերը՝ 2-3 աստիճանով, սակայն նույն օրվա ցերեկն օդի ջերմաստիճանը նույնքան աստիճանով կնվազի:

 

Հոկտեմբերի 20-ին և 24-ին մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ, իսկ 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: