Հնդկաստանում ոստիկանությունը որոնում է խմբակային բռնաբարության և 13-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող տղամարդու. գրում է The Times of India-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել Ութար-Փարադեշ նահանգում հոկտեմբերի 22-ին: 13-ամյա դպրոցական աղջկա և նրա քրոջ վրա հարձակվել էին 3 տեղաբնակ տղամարդիկ: Փոքր քրոջը նրանք բռնաբարել էին, իսկ այն բանից հետո, երբ աղջիկը սպառնացել էր ամեն բան պատմել հարազատներին, հանցագործները որոշել էին նրան այրել:

 

Երբ դեպքի վայր էին ժամանել ավագ քրոջ կանչած գյուղացիները, աղջիկն արդեն 80%-ով այրված էր եղել և մահացել էր ստացված այրվածքներից: