Գրիգորի Լեպսը, ում ԱՄՆ-ի ֆիննախը մեղադրել էր միջազգային հանցագործ խմբավորման հետ ունեցած կապերի համար, տեղեկացել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերի մասին և դրանք կատարյալ աբսուրդ է անվանել. գրում է РИА Новости-ն`հղում կատարելով Լեպսի օգնական Մայա Սերիկովային:

 

«Դժվար է պատասխանել այն հարցին, թե արդյոք դա նույն Գրիգորին է, ում մասին հիմա բոլորը խոսում են: Միակ բանը, ինչ գիտի Լեպսը, այն է, ինչ գրում են ԶԼՄ-ները: Պաշտոնապես նրան ոչ մի ծանուցում չի ուղարկվել, չնայած չգիտեմ` նման դեպքերում ծանուցում ուղարկվում է, թե` ոչ»,- ասել է Սերիկովան: