Նոյեմբերի 1-ին' ժամը 03.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7-րդ տանը հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 

Դեպքի մասին տեղեկացվել են «1-03», «1-04» ծառայությունների, էլ. ցանցի հերթապահները:

 

Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանի:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել 04.36-ին: Ամբողջությամբ այրվել է տան 3-րդ հարկն իր գույքով (250 քմ)՝ բացառությամբ 2 ննջասենյակի, որտեղ այրվել են միայն առաստաղները:

 

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: