Քիչ առաջ ԱԺ պատգմավոր Սամվել Ալեքսանյանն ու ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը միասին քայլում էին Մաշտոցի պողոտայում։

 

HayNews.am-ի թղթակցի փոխանցմամբ' նրանց մոտեցան լրագրողների, որպեսզի կարծիք հարցնեն քիչ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, սակայն Սամվել Ալեքսանյանը ասաց, որ իրենց չնկարեն. «Հենա, սաղ ընդեղ են, իրանց նկարեք»։

 

Իսկ Ռուբեն Հայրապետյանը հավելեց, որ եթե բան ունեն ասելու, ավելի մոտանան իրենց։

 

Լրագրողներից մեկը պատասխանեց, որ վախենում է մոտենալ, քանի որ վերջինս «մի քանի հոգու գլուխ է կերել», ինչին Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Վախկոտ լակոտ ես, էլի»։

 

Նշենք, որ քիչ առաջ Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կողմնակիցները, որոնք դուրս են եկել հեղափոխության, պայթուցիկներ նետելով հենց փողոցի մեջտեղում, բախման մեջ մտան ոստիկանների հետ: Շանթ Հարությունյանի աջակիցները դիմակներով ու ձեռնափայտերով են:

 

Կան տասնյակ բերման ենթարկվածներ՝ այդ թվում նաեւ Շանթ Հարությունյանը: Դադարեցվել է երթեւեկությունը: Բերվել են հատուկ ջոկատայիններ: Այստեղ է նաեւ Երեւանի ոստիկանապետը: