«Ինձ հեշտ չէ խոսել, ես գիտեմ, թե ինչ ողբերգության մեջ է իմ ընկերը, ուզում եմ շուտ առողջանա: Գիտեմ իր ազնիվ տեսակը եւ գիտեմ, որ ինքը այն մարդը չէ, որ փախչի, ինքը գիտի շատ սթափ, բայց գոնե թողնենք կազդուրվի: Չեմ հասկանում հապշտապ բոլոր այդ պրոցեսները սկսելը, որովհետեւ կարելի էր թույլ տալ, որ կազդուրվեր, հետո փուլ առ փուլ անցնել բոլոր էտապները»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով սիրված դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման փաստին՝ ասել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով դերասանի լավագույն ընկերներից է: Ինչ վերաբերում է դժբախտ պատահարի հետեւանքով զոհված երկու անչափահաս երեխաներին, Շուշան Պետրոսյանը նշեց. «Սարսափելի ցավալի է, դա ամենամեծ ողբերգությունն է, եւ երբ ես հիմա ցավում եմ, ցավում եմ ոչ թե կոնկրետ Վարդանի համար, Վարդանը իմ ընկերն է, Աստված իրեն առողջություն տա, ես ցավում եմ Վարդանի տառապանքի համար, որ ինքը այդ երկու երեխաների կորուստը ամբողջ կյանքը կրելու է իր հետ: Դա ամենամեծ պատիժն է, որ ինքը պիտի կրի, իսկ ինքը դա չկրել չի կարող, որովհետեւ ինքը նուրբ հոգով արվեստագետ է, եւ առհասարակ մի քիչ զգույշ պետք է լինել արվեստագետի հետ, որովհետեւ արվեստագետը շատ նուրբ լարերից է հյուսված»:

 

Երգչուհի Շուշան Պետրոսյանը Վարդան Պետրոսյանի հասցեին պատեհ-անպատեհ խոսելը եւ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած էժանագին հոդվածները համարում է ոչ օգուտ դերասանին: «Հանգիստ թողեք էդ տղային, խնդրում եմ ձեզ: Ամեն ինչ իր տեղը կընկնի, որովհետեւ բոլորը գիտեն Վարդանի արժեքը որպես արվեստագետ: Դեպքը կարող էր լինել յուրաքանչյուրիս հետ: Այդ հոդվածները, լալագին այդ արտահայտությունները բոլորովին չեն օգնում, որովհետեւ պիտի սթափ հասկանալ' երկու մատղաշ ձագուկներ են մահացել' ոչ միտումնավոր, բայց Վարդանի մեղքով, եւ այդ ձագուկները ունեն ծնողներ, որոնք ոչ միայն այդ երեխաների կորստի տառապանքն են կրում, այլ առողջական մեծ խնդիրներ ունեն հիմա, եւ պետք չէ բարկացնել այդ մարդկանց, որովհետեւ զավակազուրկ ծնողը, կարծում եմ, ամեն ինչի ընդունակ է: Մի արեք այդ բանը, պիտի սգալ այդ մարդկանց հետ հավասար եւ պիտի այդ մարդկանց կողքին լինել, դա միայն կաշխատի հօգուտ Վարդանի»,- շարունակել է Շուշան Պետրոսյանը:

 

Շարունակությունն` այստեղ: