Թուրքիայի ավելի քան 5 միլիոն կրեդիտային քարտերի օգտատերերի տվյալները հայտնվել են հակերների ձեռքում, գրում է չորեքշաբթի օրը «Sabah» թերթը:

 

Բացի այդ, հրատարակչության տվյալների համաձայն, հակերների ձեռքում են հայտնվել խոշոր կրեդիտային քարտերի սեփականատերերի բջջային հեռախոսների համարներն ու անձնագրային տվյալները:

 

Թերթը հաղորդում է, որ այժմ արդեն 4 մարդ ձերբակալվել է, ովքեր կասկածվում են այդ տվյալները հակերներին տրամադրելու մեջ:

 

Թուրքիայի Բանկային հսկողության մարմնի տվյալներով Թուրքիայի բնակչությունը օգտագործում է 56,5 միլիոն կրեդիտային քարտեր և 96,6 միլիոն դեբետային քարտեր: