Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է առևանգել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք գտնվում են արտերկրում՝ հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել նման գործողությունները: Այս մասին գրում է rambler.ru-ն:

 

«ԱՄՆ-ը չի պատասխանում մեր կառուցողական հարցերին, նա օգտագործում է իրավական բոլոր գործիքները: Մենք համապատասխան համաձայնագիր ունենք: Եվ, եթե ԱՄՆ-ն ունի որոշակի հավակնություններ Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ, ապա այդ համաձայնագիրը իրենից ենթադրում է անհրաժեշտության պարագայում դիմել իրավապահ մարմիններին»,- ասել է Լավրովը:

 

Նրա խոսքով' այդպիսի իրավիճակում հայտնվել են շատ Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանցից առավել հայտնի է Վիկտոր Բուտը և Կոնստանտի Յարոշենկոն: