Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող 18-ամյա Արթուր Գրիգորյանը մեղադրվում է խոշոր չափերի թմրամիջոց իրացրելու մեջ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Արթուր Քաջիկի Գրիգորյանը ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, իր ընկեր Արկադի Նազարեթյանի խնդրանքով' իրեն թմրամիջոց տալու համար, 2013թ. հուլիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Արարատ քաղաքի ծիրանի այգիներում' ինքն իրեն աճած կանեփի բույսից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել' կանեփի բույսից քաղել է գլխիկները եւ տերեւները, դրանք պահել է նույն այգում' պարկի մեջ, չորացնելու համար: Մանրամասն` աղբյուր կայքում: