Նոյեմբերի 21-ից 23-ը Հռոմում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի աշխատանքները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդյունավետ ու կառուցողական գնահատեց:

 

ՀԱՕԿ նախագահը Իտալիայից մեկնել է նաև Բելառուսի Հանրապետություն: Մինսկում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

Վերջին օրերին արտերկրում անցկացված հանդիպումներից Գագիկ Ծառուկյանը գոհ է: Բոլոր հանդիպումներն անցկացվել են բարձր մակարդակով՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Գագիկ Ծառուկյանը համոզված է՝ առաջին քայլերն ամուր հիմքերի վրա են դրված. առաջիկայում նոր ձեքբերումները տեսանելի կլինեն թե' մարզաշխարհի ներկայացուցիչներին և թե' մարզասեր հանրությանը: