Իտալիայում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ Եվրոպական միության կազմից դուրս գալու պահանջով։ Ցույցերը հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով։ 

 

ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին մտածում են նաև Մեծ Բրիտանիայում։

 

Վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն ցանկանում է վերադարձնել մարդկանց վստահությունը, ապա փոփոխությունների պետք է դիմի:

 

«Բաց Եվրոպա» հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում աճում է ԵՄ-ի հանդեպ հոռետեսական վերաբերմունքը։ 2017-ին Մեծ Բրիտանիայում կանցկացվի ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե։