ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ  ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` ասելով. «Քանի որ կառավարությունը անարդյունավետ, սխալ քաղաքականություն է վարել, ապա սովորաբար նման դեպքերում այն պետք է հրաժարական տա... Դուք հրաժարական տալու ե՞ք»:

 

Ի պատասխան` նախարարն ասել է. «Կառավարությունը անարդյունավետ քաղաքականություն չի վարել, հրաժարական էլ չեմ տա»:

 

ԱԺ խորհրդարանական լսումները «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի մասին են: