Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Կիվիրյանի' ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով' մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին' մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: