Ամանորի նախաշեմին ստուգումներ են սպասվում մեծածախ վաճառքի շուկաներում:

 

Այս շրջանում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խոստացել է հատկապես ուշադիր լինել ու զգոնության կոչ է արել նաեվ քաղաքացիներին:

 

Ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը հիշեցրել է, որ ռիսկային են համարվում կարճաժամկետ, բարձր յուղայնությամբ ապրանքներն ու ընդհանրապես, բոլոր այն սննդամթերքները, որոնց պահպանման ժամկետը երեք ամիս է: