Էս ընդդիմությունը ոչ «քթածակ» ունի, ոչ տարրական «ֆայմ»: Էլ միտինգներ, էլ ԱԺ նիստերի բոյկոտ, էլ մանդատները վայր դնելու խրոխտ առաջարկ: Բայց գազի գինը բարձրացնողներից ամենակարևոր ու «ամենամեղավոր» մարդու անունը ոչ ոք չի տալիս: Արամ Մանուկյանը այսօր ասուլիսում հայտարարեց, որ 2008-ից մինչև հիմա՝ գազի մեծ պայմանագրի վավերացումը, 22 թարմացվող արձանագրություններ են կազմվել և ստորագրվել: Բայց ոչ ոք ինքն իրեն ու իշխանություններին չհարցրեց, թե «Որտե՞ղ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ»: Ստիպված ենք հիշեցնել. «Հայռուսգազարդի» նախկին, ու ինչու չէ՝ նաև այսօրվա շեֆը նախկին մայրաքաղաքապետ Կարեն Կարապետյանն էր: Հիմա մոսկվաներում իր համար «ֆռֆռում» է: Այս ամենի մեջ նա փայ չունի՞: Ուղղակի ու անուղղակի իմաստով: Մավրն իր գործն արեց, Մավրը կարող էր հեռանալ և հեռացավ:

 

Իսկ մենք այստեղ գազ ենք վառում: