Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի 2014-ին. գալիք տարվա համար իր կանխատեսումներն է արել եգիպտացի հայտնի կին գուշակ Ջոյ Այյադը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Առաջիկա տարին ողջ աշխարհին կսպառնա երկրաշարժերի, փոթորիկների, ցունամիների և հրաբխային ժայթքումների թվաքանակի ավելացմամբ: Սպասվում են գլոբալ կլիմայական փոփոխություններ, Եգիպտոսում կրկին ձյուն կտեղա, իսկ ծովերում հնարավոր են նավաբեկություններ: Տարերքների առկայությունը հատկապես վտանգավոր է ամերիկյան մայրցամաքի համար: Ֆրանսիայում և ԱՄՆ-ում տարին առատ կլինի ընդգրկուն բողոքի ցույցերով: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեփական կամքով կհեռանա քաղաքական ասպարեզից, և երկրի նոր ղեկավարը կորոշվի ընտրությունների արդյունքներով»,- հայտարարել է Այյադը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոյը կանխագուշակել էր Մուբարաքի պաշտոնաթողությունը և Մուհամեդ Մուրսիի կարճատև ղեկավարումը: