ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ներողություն Է խնդրել եվրոպացի դիվանագետներից Եվրամիության հասցեին արված կոպիտ արտահայտության համար, որը նա թույլ Է տվել հեռախոսազրույցի ժամանակ: Այդ մասին հաղորդել Է France-Presse գործակալությունը:

 

ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ սկանդալ հարուցած ձայնագրությունը նախօրյակին հայտնվել Է Youtube-ի պորտալում, որտեղ, ինչպես ենթադրվում Է, Նուլանդը եւ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը քննարկում են Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը: Երկխոսության պահերից մեկում կանացի ձայնը չափանզանց քննադատաբար Է արձագանքել Ուկրանիայում Եվրամիության գործողություններին՝ ըստ որում օգտագործելով անպարկեշտ արտահայտություն:

 

«Թույլ տվեք հայտնել, որ նա արդեն կապվել Է Եվրամիության իր պաշտոնակիցների հետ, եւ, անշուշտ, ներողություն Է խնդրել»,- հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Ըստ որում նա հրաժարվել Է հավաստել կամ հերքել Համացանցում զետեղված ձայնագրության իսկությունը:

 

Ամերիկացի պաշտոնատար անձինք հասկանալ են տվել, որ զրույցի արտահոսը կարող Է լինել Ռուսաստանի ներկայացուցիչների ձեռքի գործը: