Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել «Միլանի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլիի մասին:

«Անձամբ Մարիոյին չեմ ճանաչում, սակայն այն, ինչ անում է ինքը դաշտից դուրս, ինձ ամենևին էլ չի հետաքրքրում: Կարծում եմ' նա ուժեղ ֆուտբոլիստ է: Բալոտելլին մտադիր է իր խաղը ցուցադրել «Միլանում» և ազգային հավաքականում: Նրան պետք է դատել դաշտում ցուցադրած խաղով, իսկ այն, ինչ կատարվում է նրա անձնական կյանքում, ոչ ոքի չի վերաբերում: Անկեղծ խոստովանեմ, որ Իտալիայի առաջնությանը չեմ հետևում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում Football Italia-ն: