Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 5 :1 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ:

Դորտմուդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը նախ աչքի ընկավ 41-րդ րոպեին, ապա նաև 62-ին: Դորտմուդցիների կազմում դուբլ ձևակերպեց նաև Ռոբերտ Լևանդովսկին (26, 85): Գոլի հեղինակ դարձավ նաև Ֆրիդրիխը (47): Դաշտի տերերին հաջողվեց հանդիպման վերջնամասում գրավել դորտմունդցիների դարպասը. աչքի ընկավ Այչիչեկը:

Տեսանյութերը՝ այստեղ: