Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը գոլի հեղինակ դառնալով' կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական ռեկորդը սահմանեց՝ մեկ թիմի կազմում հեղինակած գոլերի քանակով:

Արգետինացին մեկ թիմի կազմում ամենաշատն է գոլ հեղինակել:

Մեսսիի ակտիվում կա 67 գոլ, որը մեկ գոլով գերազանցում է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլի ցուցանիշը:

Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում կատալոնացիները քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին: