Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկի կարծիքով' Յուրգեն Կլոպը չի հարձակվել մրցավարի վրա:

«Կլոպը չի հարձակվել մրցավարի վրա և չի վիրավորել նրան: Ես չեմ քննադատում նրան: Գուցե նա շատ զգացմունքային է եղել խաղի հաշվի պատճառով»,-Ցորկի խոսքը մեջբերում է Sport1.de կայքը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը 10.000 եվրոյով տուգանվել է Բունդեսլիգայի հերթական տուրում' Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի ընթացքում, ոչ մարզական պահվածքի համար:

Կլոպը Մյոնխենգլադբախի թիմի դեմ խաղի ժամանակ իր անհամաձայնությունն է հայտնել մրցավարին, ինչի պատճառով հեռացվել է խաղադաշտից: