Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ռուս զինվորականները լույս մարտի 24-ի գիշերը Ղրիմում գրավել են Թեոդոսիայի ռազմակայանը:

 

Ինչպես Facebook-ում գրել Է Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության Մեդիակենտրոնի ղեկավար Վլադիմիր Սելեզնյովը, ժամը 4:30-ին գումարտակի գլխավերեւում սկսել են պտտվել ՄԻ-24 եւ ՄԻ-8 ուղղաթիռներ, մոտեցել են զրահապատ փոխադրամեքենաներ, ինչպես նաեւ լսվել են կրակոցներ. սկսվել Է զորամասի գրոհումը:

 

Առավոտյան ժամը վեցի մոտ ուղղաթիռներից իջել Է դեսանտ եւ 20 ռուս զինվորների հետ շրջապատել օբյեկտը: Դեպի զորամաս տանող ճանապարհը փակել են երկու զրահապատ փոխադրամեքենաներ: Օգտագործվել են լուսաաղմկարար նռնակներ, կայազորի շենքում սաստիկ ծուխ Է եղել, հաղորդել Է «ՈՒկրինֆորմ»-ը: