Մեկնարկել է «Դ!եմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիան ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: Ակցիային հաջորդելու է երթը դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

 

«Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևն անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

 

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել», - ասված է «Դ!եմ եմ» նախաձեռնության պահանջի մեջ: