Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո Յուլյա Տիմոշենկոն, ով գլխավորում է «Բատկիվշինա» կուսակցությունը, կարող է արժանի տեղ գրավել իր իշխանության մեջ: Պորոշենկոն ընդգծել է, որ չարժե «պատերազմ սկսել դեմոկրատ թեկնածուների միջև, քանի որ դա կարող է թուլացնել Ուկրաինան արտաքին սպառնալիքների ներքո: Այս մասին փոխանցում է "Интерфакс"-ը:

 

Ուրբաթ օրը՝ ապրիլի 11-ին Պորոշենկոն հայտարարել էլ, որ մայիսի 25-իին Ուկրաինայում կայանալիք ընտրությունները պետք է ընթանան միայն մեկ փուլով: Նա վստահ է, որ հենց ինքն է դառնալու Ուկրաինայի նախագահը և նախագահի պաշտոնում ծրագրում է զբաղվել բանակի, երկրի միավորման հարցերով, ինչպես նաև հրաժարվել ռուսական գազից՝ նախընտրելով այն գնել արևմտյան հարևաններից:

 

Պյոտր Պորոշենկոյի նախընտրական շտաբից շարունակում են հույս հայտնել, որ «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունը չի առաջադրի նախագահական ընտրություններում: