Slaq.am Թեև արտաքուստ կարող է թվալ, որ ՀԱԿԿ-ի ներսում ամեն ինչ կարգին է, գործում է միասնական թիմ և չկան տարաձայնություններ, սակայն իրականությունը մի փոքր այլ է: Կոնգրեսականների հետ շփվող և կուսակցության գրասենյակ այցելող մարդիկ պատմում են, որ ՀԱԿԿ երկու փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պատճառները բազմազան են, սակայն այդ լուռ հակամարտության սկիզբը դրվել է ՀՀՇ-ՀԱԿ մուտացիայի ընթացքում, երբ Լ.Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշմամբ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունում առավել բարձր դիրք գրավեց ոչ թե ՀՀՇ-ի նախագահ Արամ Մանուկյանը, այլ իր սիրելի նախկին մամուլի խոսնակ Լևոն Զուրաբյանը: Ճիշտ է, նրանք երկուսն էլ կուսակցության փոխնախագահներ են, սակայն Տեր-Պետրոսյանի հետ կարևոր հարցերը քննարկում և նրա խոսքը կուսակցականներին է փոխանցում հենց Լ.Զուրաբյանը, ինչն ամենևին էլ դուր չի գալիս Ա.Մանուկյանին:

 

Ասում են, այս զույգի փոխհարաբերություններն ավելի են լարվել, երբ կրկին Լ.Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշմամբ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար նշանակվեց ոչ թե երկարամյա քաղաքական գործունեություն ծավալող և փորձառու կուսակցական Արամ Մանուկյանը, այլ ԼՏՊ-ի «լյուբիմչիկ» Լևոն Զուրաբյանը, ով նախկինում պետական պաշտոն է զբաղեցրել բացառապես այն բանի շնորհիվ, որ հանդիսացել է մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի փեսան: Փաստացի, հենց միայն այդ հանգամանքն է այսքան տարիներ հանդիացել նրա միակ քաղաքական կապիտալը և հենց Լ.Տեր-Պետրոսյանի ու Հ.Մաթևոսյանի մտերիմ հարաբերությունների շնորհիվ է, որ Լ.Զուրաբյանը շատ ու շատ հարցերում մինչ օրս մնում է ԼՏՊ-ի «ֆավորիտը»:

 

Մանրամասները` այստեղ: