Ապրիլի 20-ին, ժամը 20.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' դուռը բացվել է տեղի ուժերով. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1940 թ. ծնված Լ. Մ. դին:

 

***

Ապրիլի 20-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1945 թ. ծնված Թ. Մ. դին:

 

***

Ապրիլի 20-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են պահակակետի դուռը և հայտնաբերել 1939 թ. ծնված Ս. Փ.-ի դին:

 

***

Ապրիլի 20-ին, ժամը 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Ազգային Արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղում (Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենք), դուռը փակվել է. պահակը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1950 թ. ծնված Ս. Մ.-ի դին: