Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակ է խնդրում գործին ծանոթանալու և լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու համար: ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարցրեցին՝ համաձայն է մտքի հետ, թե նշանակվելով ՀՀ վարչապետ, ծանր ժառանգություն է ստացել: «Նախ ցանկանում եմ ասել, որ ես ձեզ բոլորիդ հարգում եմ և խնդրում, որ դուք էլ ինձ հարգեք և ժամանակ տաք, որպեսզի ծ անոթանամ գործին, և խոստանում եմ' կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-պատասխանեց վարչապետը:

 

Նա լրագրողներին կոչ արեց, որպեսզի խանգարելու փոխարեն միանան իրեն և օգնեն: Հարցին, թե ինչով կարող են օգնել լրագրողները, վարչապետը պատասխանեց. «Ձեր խորհուրդներով, ճիշտ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելով: Թե չէ' ինձ օգնելու փոխարեն միայն խոսում եք այն մասին, որ երկրում ամեն ինչ լավ լինի: Հավատացեք, ես էլ եմ ցանկանում, որ մեր ժողովրդի համար լավ լինի»: