Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39- ամյա Արթուր Սմբատյանը հրաժարվում է բժշկական օգնությունից: Դատապարտյալը ապրիլի 29-ին մեխել է սեփական ոտքի բութ մատի և ցուցամատի արանքում գտնվող մաշկը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը' նշելով, որ շտապ օգնություն էր կանչվել դատապարտյալին Վանաձորի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն վերջինս հրաժարվել էր: «Սմբատյանը հրաժարվել է բժշկական միջամտությունից, հիմա պատրաստվում են նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ»,- տեղեկացրեղ Ղլեչյանը:

 

Նրա խոսքով' ոտքերի մաշկը մեխելու արդյունքում վերք է առաջացել, որը պետք է մշակվի' վարակների ներթափանցումից խուսափելու համար:

 

Արթուր Սմբատյանը ազատազրկման մեջ է 2006 թվականից: Նա դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դրանից հետո թմրամիջոց պահելու եւ օգտագործելու համար կրկին դատապարտվել է: