Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ստորագրել է հրամանագրեր ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին:

 

Համաձայն հրամանագրերի' ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քարտուղարության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գայանե Գաբրիելյանին, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկ անության փոխգնդապետ Սամվել Պետրոսյանին, ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գարրի Միրզոյանին: