ՀՀ գլխավոր դատախազի հրամանով' Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, Գևորգ Կոստանյանի մեկ այլ հրամանով՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանն ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: