Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ դեռևս իրեն համարում է Ուկրաինայի ղեկավար և խնդրում է Ռուսաստանին ապահովել իր անձնական անվտանգությունը: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևին։

 

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած զինված միջամտություն և ռազմական գործողություն անօրինական է և քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչ հիմքով է Յանուկովիչը գտնվում Ռուսաստանում այսքան երկար ժամանակ, Լուկաշևիչը պատասխանել է. «Ժամանակին Վիկտոր Յանուկովիչը դիմել է մեզ' խնդրելով ապահովել իր անձնական անվտանգությունը, և նրան այդ երաշխիքները տրվել են»: