Մարդու իրավունքների պաշտպանության Freedom House հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 29 երկրներում անցկացված վերլուծական զեկույցում Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Freedom House-ն առաձնացնում է 7 պարամետր, որոնց մեջ նշվում են քաղաքացիական հասարակության, ընտրական գործընթացի, ԶԼՄ-ների վիճակը, կոռուպցիայի մակարդակը եւ այլ որոշիչ գործոններ:

 

Զեկույցի ներկայացրած ավտորիտար ռեժիմների խումբ են մտել Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: