ԱՄՆ Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը հունիսի 24-ից հուլիսի 3-ը կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատնից, այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անց են կացվում ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:

 

Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ: