ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարզական լրագրողների օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և, իհարկե, անձնական երջանկություն:

Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն՝ դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես՝ որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք՝ որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ:

Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»: