Մինչեւ տարեվերջ Ռուսաստանին ավելի քան 10 հազար մարդատար ավտոմոբիլ կմատակարարի Իրանի Iran Khodro ավտոարդյունաբերական խումբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ գործակալությանը: «Իսկ ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք արտահանել, այդ թվում՝ Ռուսաստանին մատակարարել մեր արտադրած ավտոմոբիլների մինչեւ 30 տոկոսը»,- հայտնել Է ավտոարդյունաբերական խմբի գլխավոր տնօրեն Հաշեմ Եքեզարեն: Այժմ Iran Khodro-ի ինժեներներն առաջին պլան են մղում ավտոմոբիլների արտադրության եւ հավաքման որակը, ինչպես նաեւ մոդելների բազմազանությունը, որոնք շուկայում կառաջարկվեն ամենամոտ ապագայում: Արդեն այժմ հայտնի Է, որ մինչեւ այս տարվա վերջը երկրի ներքին եւ արտաքին շուկաներում կստացվի նոր մոդելի մարդատար ավտոմոբիլ, որին տրվել Է «Դենա» անվանումը: Իրանցի ավտոմոբիլաշինարարները հենց դրա հետ են առանձնահատուկ հույսեր կապում արտահանական մատակարարումների ընդլայնման համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: