Սիրիայում եւ Իրաքում «Իրաքի եւ Լեւնատի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մոբիլիզացիայի կոչի շրջանակում Թուրքիայում բնակվող քրդերը զանգվածաբար անցնում են Սիրիա' միանալու իսլամիստների դեմ պայքարող իրենց եղբայրներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, 800-ից ավելի քրդեր, Ուրֆայից անցնելով թուրք-սիրիական սահմանը, միացել են Ռոջավայում (սիրիական Քուրդիստան) քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (YPG) զինյալներին, որոնք կռվում են ԻԼԻՊ-ի կազմում հանդես եկող «Ջեբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ: