Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին և նրա տարածքային ամբողջականությանն այսօր վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Ռուսաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը վտանգ չի սպառնում:Դրան նպաստում է աշխարհում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը»,- նշել է երկրի ղեկավարը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին։

 

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին ՝ Պուտինը նշել է, որ նման իրավիճակի զարգացման սցենարն բացարձակապես անընդունելի է և անարդյունավետ և ապակայունացնում է իրավիճակն ողջ աշխարհում։