ՀՀ «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից' հավելել ով, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։

 

Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։