Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւս մեկ մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, այս անգամ նա մեղադրվում է բյուջետային միջոցների վատնման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Խոսքը վերաբերում է Սահակաշվիլիի հանձնարարությամբ Վրաստանի պետական պահպանության հատուկ ծառայության ավելի քան 8,8 միլիոն լարիի (շուրջ 5 միլիոն դոլարի) վատնմանը: Դատախազությունը պնդում Է, որ այդ փողը ծախսվել է խոհարարի, մերսորդուհու ծառայությունների, այն հյուրանոցների համար, որտեղ բնակվել են օտարերկրացի հյուրեր, Իտալիայում զբոսանավի վարձակալման եւ այլ նպատակներով:

 

«Սահակաշվիլին քրեական պատասխանատվության Է ենթարկվում բյուջետային միջոցների վատնման գործով»,- հայտարարել են Գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցում

 

Հանցանքի հաստատման դեպքում Սահակաշվիլիին սպառնում է 7-ից մինչեւ 11տարվա ազատազրկում:

 

Սահակաշվին եւ եւս չորս նախկին պետական պաշտոնյաներ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման եւ այժմ հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի զավթման գործի ֆիգուրանտներ են: Նրանց մեղադրում են պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեջ, Վրաստանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում Է մինչեւ 8 տարի ժամկետով ազատազրկում:

 

Նաեւ Սահակաշվիլին մեղադրվում Է պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեջ 2005 թվականի ամռանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով: Մեղադրանքը Սահակաշվիլիին Է առաջադրվել հեռակա օգոստոսի 5-ին, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: