Օգոստոսի 19-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 


Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: