Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզական տնօրեն Կոնստանտին Սարսանիան «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Ռոման Բերեզովսկիին և նշել.

«Ռոմանի հետ աշխատել եմ «Խիմկիում»: Դարպասապահական վարպետությամբ Բերեզովսկին ուժեղ է Շունինից և Գաբուլովից: Սակայն Ռոմանը մեծահասակ է: «Դինամոյի» նման հավակնոտ թիմի համար անհրաժեշտ է հեռանկարային դարպասապահ: Դրա հետ մեկտեղ վարպետության բարձր մակարդակով, մարզումների ժամանակ աշխատանքի տեսանկյունից Բերեզովսկիին ոչ մի բողոք չենք կարող ներկայացնել: Նա ունակ է հիանալի փոխարինել ցանկացած դարպասապահի և պետք է մնա թիմում»: