Մոսկվայի Բասմանյան դատարանն ընդունել է քննիչի մերժումը` փաստաբան Ալեքսանդր Հարությունյանի կողմից հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանելու թույլտվության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հայրապետյանը մեղադրվում է դրամական միջոցների վատնման և փողերի լվացման մեջ:

 

Ավելի վաղ քննիչը փաստաբանին մերժելու որոշումը բացատրել է՝ ասելով, որ Հայրապետյանը հայտարարության մեջ գրել է այն երեք փաստաբանների անունները, ովքեր պետք է պաշտպանեին իր իրավունքները: Այդ ցուցակի մեջ ներառված չէր Հարությունյանի անունը:

 

Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: