Երկրի վրա կանայք միշտ էլ ավելի շատ են եղել, քան տղամարդիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պնդմամբ հանդես են եկել Մաքս Պլանկի անվան էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գիտնականները: Investigative Genetics հանդեսի էջերում ներկայացված հետազոտության մեջ մարդկության ժողովրդագրական պատմությունը կազմելու համար օգտագործվել է գենետիկական տեղեկատվություն ստանալու նոր մեթոդակարգ:

 

Գիտնականները հայրական գծով ժառանգվող Y-քրոմոսոմը (NRY) համեմատել են «մայրական» միտոխոնդրիալ ԴՆԹ-ի հետ: Հետազոտությանը մասնակցել են 51 ժողովուրդների ներկայացնող 623 տղամարդիկ:

 

Պարզվել է, որ դեռ Աֆրիկայից մարդու նախնիների միգրացիայից առաջ Homo ցեղատեսակի կանայք ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, եւ այդ օրինաչափությունը պահպանվել է ողջ պատմության ընթացքում: