«ԴիջիԹեք Էքսպո 2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի 3 օրերին, «ԴիջիԼայֆ» սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 50 գործարար ներկայացումների, սեմինարների:

 

Դրանց թվում են' «ՏՏ կիրառումը դպրոցում», «Ծրագրավորման ծառայությունների արտահանումը ԵՄ շուկա», «Փոքր ՀԷԿ-երի ավտոմատացման մեջ ջրի հոսքի և մակերևույթի մակարդակի չափում», «M Logistics մատակարարման ցա նցի ամբողջական կառավարման համակարգ» և այլն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԻՏՁՄ հանրային կապերի բաժնից:

 

Գործնական ներկայացումներով (Team building, task breakdown, grooming, sprint planning, estimation with planning poker cards, demo) հանդես կգան «Մակադամիան» և VMWARE ընկերությունները: «Մակադամիան» ընկերությունը կներկայացնի նաև «Agile Tour»-ը, որի նպատակն է բացահայտել նոր առաջնորդներ և խոսնակներ, տարածել ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանության ոլորտում ունեցած փորձը:

 

Chase Media ընկերությունը կներկայացնի «Վեբկայքի մոնետիզացիա», որը նախատեսված է ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել կայքեր:

Սեմինարների օրակարգին կարող եք ծանոթանալ' հետևելով այս հղմանը:

 

Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 3-5-ը, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: «ԴիջիԹեք»-ի մուտքն ազատ է:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորը' «Յուքոմ» ընկերությունը:

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ' որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա:

 

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ' ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում' DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրիը /ԱրմՌոբոտիքս/: