Փարիզից 60 կիլոմետր հեռավորության վրա գայլեր են նկատվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին: Այդ գիշատիչներն առաջին անգամ են այսքան մոտեցել մայրաքաղաքին այն ժամանակվանից ի վեր, երբ տասը տարի առաջ Իտալիայից անցել են Ֆրանսիա, որտեղ ոչնչացվել են:

 

Կենսաբան Էրիկ Բասայի խոսքով՝ դրանք, հավանաբար, երիտասարդ գայլեր են, որոնք վերջերս են հեռացել ոհմակից եւ ցանկանում են հիմնվել նոր տարածքում:

 

«Գայլը կարող է մեկ գիշերվա ընթացքում հաղթահարել շուրջ 100 կիլոմետր»,- հայտարարել Է գիտնականը:

 

Նաեւ, փորձագետների խոսքով՝ Փարիզի շուրջը գտնվող անտառներում իդեալական պայմաններ են ստեղծված գայլերի համար. այնտեղ կան մեծ քանակությամբ վարազներ, եղջերուներ եւ այլ կենդանիներ:

 

Չնայած վայրի բնության պաշտպանների բողոքներին՝ բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալը թույլատրել Է գայլերի ընտրովի որսը: Անասնաբույծներից ոմանց կարծիքով՝ գայլերի հետ կողք-կողքի գոյակցությունն անհնարին Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: