Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին են տրամադրել մուտքը դեպի իրենց ավիաբազաներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակներում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

«Հանդիպման մանրամասները դեռևս մշակվում են»,- ասել է աղբյուրը:

 

Ավելի վաղ Սպիտակ տունը կարևորել է Թուրքիայի վաղ անդամակցությունը միջազգային կոալիցիային՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: