Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա չորս խաղերը:

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալի» դեմ խաղում 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և փոխարինվել 72-րդ րոպեին:

Արդյունքում կիսապաշտպանը «կապտանռնագույններին» չի օգնի թիմին Կատալոնիայի սուպերգավաթի խաղարկությանը՝ «Էսպանյոլի» դեմ խաղում, Իսպանիայի առաջնության «Սելտայի», «Ալմերիայի» դեմ խաղերում և Չեմպիոնների լիգայի «Այաքսի» դեմ խաղում: Այս մասին տեղեկացնում է weloba-ն: