Շտապօգնության 7-րդ ենթակայանից հոկտեմբերի 27-ին' ժամը 18:25-ին, ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 71-րդ բրիգադը կանչով մեկնել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարան, որտեղ պարզվել է, որ նշված տանը սպանվել է Մելանյա Պողոսյանը:

 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մելանյա Պողոսյանի և Ազատ Մնացականյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին' զրկելով նրան կյանքից:

 

Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին Ազատ Մնացականյանը ձերբակալվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է: