Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը, որին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մշտական ներկայացուցիչն երի հետ միասին' հրավիրված էր նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, sտորագրված համատեղ հայտարարությունով կողմերը պատրաստակամություն են հայտնում խորացնելու արդյունավետ համագործակցությունը UNIDO-ի և ԵՏՀ միջև երկուստեք կարևորություն հանդիսացող ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, նորարարությունները, առևտրի կարողությունների զարգացումը, շրջակա միջավայրը և էներգետիկան:

 

UNIDO-ի կողմից հայտարարությունը ստորագրեl է կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգը, իսկ ԵՏՀ կողմից' ԵՏՀ խորհրդի անդամ, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատու-նախարար Սերգեյ Սիդորսկին: