Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում տեղացած առատ ձյան եւ տեղատարափ անձրեւների պատճառով վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետեւանքով առանց Էլեկտրականության Է մնացել ավելի քան 10 հազար տուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ավելի քան 10 հազար բաժանորդներ ԷլեկտրաԷներգիա չեն ստանում տարածաշրջանում, հատկապես Աջարիայի վերին մասում, արդեն տարվում են վերականգնողական աշխատանքներ: Պլանավորվում Է Էներգամատակարարումը վերականգնել մինչեւ օրվա վերջը»,-լրագրողներին հայտնել Է Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն: Ընդսմին, նրա խոսքով՝ հազարավոր բաժանորդներ զրկված են նաեւ ջրամատակարարումից:

 

Էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետեւանքով առանց լույսի Է մնացել այդ շրջանի չորս գյուղերի շուրջ 5 հազար բաժանորդ:

 

Ձյան առատ տեղումները, ձնահողմը եւ տեղատարափ անձրեւները արդեն երկրորդ օրն Է՝ շարունակվում են Աջարիայի տարածաշրջանում եւ Արեւմտյան Վրաստանում: Անբարենպաստ եղանակը վնաս Է հասցրել նաեւ Բաթում քաղաքին (Աջարիա): Ջրով ողողվել են տների ու շենքերի առաջին հարկերը: Նախնական տվյալներով՝ երեկոյան սպասվում Է հինգբալանոց փոթորիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: